Մնացականյան․ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարներն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիային![]() 5 հոկտեմբերի 2020 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նրա ֆրանսիացի և ամերիկացի պաշտոնակիցներ Ժան-Իվ Լը Դրիանը և Սթիվեն Բիգանը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի վտանգավորությանը և դրա՝ տարածաշրջանում ավելի խորը անկայունություն առաջացնելու ռիսկերին, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ կողմերն ընդգծել են ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը։ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ պատրաստ են աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։ Ժան-Իվ Լը Դրիանը նման հայտարարություն է արել Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցներից հետո: «Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու, ինչպես նաև բանակցությունները վերսկսելու համար»,- փոխանցում է Aysor.am-ը։ Նա նաև ավելացրել է, որ Լավրովի հետ զրույցի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել հրատապ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության մասին»: Նախարարը նշել է, որ դա արվել է Մինսկի խմբում երկու երկրի համանախագահության շրջանակում։ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն ավելացրել է, որ Բայրամովի և Մնացականյանի հետ բանակցությունների ընթացքում «ներկայացրել է նմանօրինակ դիրքորոշում»: Հոկտեմբերի 5-ին Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համատեղ նոր հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |