$46 մլն-ից ավելի գումար՝ Արցախին աջակցության դրամահավաքին

$46 մլն-ից ավելի գումար՝ Արցախին աջակցության դրամահավաքին

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախին աջակցության համար նախաձեռնած դրամահավաքով հոկտեմբերի 5-ի 21:30-ի դրությամբ հավաքվել է $46 մլն-ից ավելի գումար։

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---