Լավրով․ ՌԴ-ն պատրաստ է անցկացնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ մասնակցությամբ![]() 5 հոկտեմբերի 2020 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ իր երկիրը պատրաստակամ է Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Հոկտեմբերի 5-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Ռուսական կողմն ընդգծել է շոտափույտ հրադադարի անհրաժեշտությունը: ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի նպաստել բանակցային գործընթացի վերսկսմանը՝ հիմնվելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |