Միրզոյան․ ՌԴ-ն տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում![]() 5 հոկտեմբերի 2020 - 23:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բարեկամները և, առաջին հերթին՝ Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ վերադառնում է Ստեփանակերտից։ «Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են։ Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է»,-գրել է Միրզոյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |