ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ-ները՝ ԼՂ վիճակի մասին. Վերջին շրջանի հարձակումները խիստ վտանգում են տարածաշրջանային կայունությունը![]() 5 հոկտեմբերի 2020 - 23:12 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտաքի գործերի գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում: Այդ մասին ասվում է ԼՂ հարցի վերաբերյալ նրանց համատեղ հայտարարությամբ, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Մասնավորապես, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արվում առանց նախապայմանների հրադադար հաստատել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: «Նախարարներն անվերապահորեն նշում են, որ վերջին շրջանի հարձակումները, որոնց նպատակը, հավանաբար, քաղաքացիական օբյեկտներն էին ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև այդ հարձակումների անհամամասնությունը տարածաշրջանային կայունության համար անընդունելի վտանգ են ներկայացնում»,- ասված է հայտարարությունում: Հղում անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը, նախարարները կրկին կոչ են անում հակամարտող կողմերի անվերապահորեն հրադադար հաստատել: Բացի այդ, դրանում նշվում է, որ կողմերը պատրաստ են իրենց վստահված մանդատով կոչ անել ՀՀ ու Ադրբեջանին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին` հիմնվելով արդեն հայտնի միջազգային փաստաթղթերի և սկզբունքների վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |