Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է եղել 5 հոկտեմբերի 2020 - 23:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով: ՌԴ նախագահը նշել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: «Վլադիմիր Պուտինը կրկին նշել է ռազմական գործողությունների հրատապ դադարեցման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ Փաշինյանի մամուլի ծառայության՝ կողմերը շարունակել են ռազմական գործողություններում զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրվել են՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ, որը, դժբախտաբար, հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի: Սեպտեմբերի 27-ից՝ Արցախում հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկզբից ի վեր սա ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի չորրորդ հեռախոսազրույցն է: Հակառակորդի կողմից՝ Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու արդյունքում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |