Թորոսյան․ ՌԴ վարչապետը ՀՀ կայցելի հոկտեմբերի 8-ին![]() 6 հոկտեմբերի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել Հայաստան, նա ժամանելու է պլանավորված այցով հոկտեմբերի 8-ի երեկոյան։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վաղուց պլանավորված հանդիպում է լինելու, միջոցառումներ և հանդիպումներ են լինելու հոկտեմբերի 9-ից։ Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանից հատուկ չվերթ էր վայրէջք կատարել Հայաստանում։ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Երևան է ժամանալ Ռուսաստանի վարչապետը։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |