Ասադ․ էրդողանը ԼՂ-ում կոնֆլիկտի գլխավոր նախաձեռնողն է![]() 6 հոկտեմբերի 2020 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որակել է ԼՂ հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնող։ «Նա Լիբիայում աջակցում է ահաբեկիչներին, նա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում վերջերս սկսած կոնֆլիկտի գլխավոր դրդողն ու նախաձեռնողը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ասադը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |