Երևանը 100 մլն դրամ կփոխանցի Ստեփանակերտին![]() 6 հոկտեմբերի 2020 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ է հատկացվում Ստեփանակերտին։ Այս մասին որոշվել է Ավագանու նիստի ժամանակ։ Գումարը հատկացվում է կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: «Ոչ ոք չկասկածի, որ վերականգնելու ենք թշնամու վնասած բոլոր քաղաքների և գյուղերի ենթակառուցվածքները, ինչի համար պետք է ինտենսիվ աշխատանք»,- նիստի ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |