Դրվագներ՝ տանկային մարտերից

Դրվագներ՝ տանկային մարտերից

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տանկային մարտերից դրվագներ է ներկայացրել։

Հոկտեմբերի 2-ին պաշտպանության բանակի պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի 7 տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է 2 տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է 2 տանկ և 2 անվավոր տեխնիկա:

Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից:

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող 2 տանկ և՝ հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---