ՊՆ․ Ֆինմիջոցներն ուղղել բացառապես «1000 դրամի» և «Հայաստան» հիմնադրամներ![]() 6 հոկտեմբերի 2020 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության կարիքների համար բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» («1000 դրամի» հիմնադրամ), հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում է պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղելու նման գործունեությամբ»,- գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |