ՀԱՊԿ-ը տեղափոխել է ՀՀ-ում նախատեսած վարժանքները![]() 6 հոկտեմբերի 2020 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վարժանքները տեղափոխվել են, հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետիդովը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։ Նա հայտնել է, որ այժմ անդամ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվում է վարժանքների անցկացման նոր վայրն ու ժամկետը։ ՀԱՊԿ-ի հրամանատարաշտաբային «Որոնում 2020» և «Փոխգործակցություն-2020» վարժանքները պետք է անցկացվեին ՀՀ-ում՝ հոկտեմբերի 23-ից 30-ը, «Բաղրամյան» ռազմավարժարանում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |