Եվրահանձնաժողովի առաքելությունը կժամանի Երեւան, հող նախապատրաստելու նպատակով ազատ առեւտրի մասին պայմանագրի ստորագրման համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպական Հանձնաժողովի փորձագետների ներկայացուցչական պատվիրակությունը` Եվրոպական Հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության երկկողմ առեւտրային հարցերով տնօրեն Եվա Սինովիչի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, այցի նպատակն է` նախապատրաստել ՀՀ-ԵՄ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման հետագա բանակցային աշխատանքները։



Փետրվարի 18-ին տեղի կունենա ԵՄ փաստահավաք առաքելությանը նվիրված նիստի բացման արարողությանը, որի ընթացքում կներկայացվեն ԵՄ-ՀՀ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ փաստահավաք առաքելության հիմնական նպատակները: Միջոցառմանը ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---