Քոչարյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են իրավիճակը հակամարտության գոտում

Քոչարյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են իրավիճակը հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այդ մասին տեղեկացնում է երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը։

Քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
---