Ֆրանսիական քաղաքները 65,000 եվրո են հատկացրել տուժած արցախցիների կարիքներին![]() 6 հոկտեմբերի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը 55,000 եվրո է հատկացրել Արցախում տուժած ընտանիքներին 13 տոննա դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է երկրամասի խորհրդի նախագահ Լորան Վոքյեն: «Ես խոստացել եմ, որ երբեք չեմ հրաժարվի Հայաստանից և Արցախից»,-գրել է նա։ Վալանսն իր հերթին 10,000 եվրո է հատկացրել տուժած արցախցիների համար դեղորայք և բուժպարագաներ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների (հագուստ, կոշիկ, մանկական սնունդ և այլն) գնելու համար, որոնք տուժածներին կհասցվեն Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի միջոցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |