Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ «Սմերչի» արկեր են ընկել

Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ «Սմերչի» արկեր են ընկել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում միջազգային Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ պայթել են «Սմերչ» ՀԿՌՀ մի քանի արկ։ Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ականատեսին հղումով։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտի հրետակոծմանը կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանը։

«Ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է» , - գրել է Պողոսյանը։

Արցախի ՊԲ-ի տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 6-ի կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը՝ մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---