ԵԽԽՎ-ն դատապարտել է ԼՂ մասով Թուրքիայի սադրիչ հայտարարությունները![]() 6 հոկտեմբերի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի կոմիտեում դատապարտել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը ղարաբաղյան հակամարտության հարցում և կոչ արել Անկարային դադարեցնել նման գործողությունները։ Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի ղեկավար Միխաել Օստրում Յենսենը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, երկու երկիրը (Ադրբեջանն ու Հայաստանը) պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել վեճերը։ Այդ պարտավորությունը, որը ստանձնում են բոլոր անդամ պետությունները, նշանակում է նաև, որ բոլոր անդամ պետությունները պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին լուծել վեճերն ուժի միջոցով»,- ասվում է կոմիտեի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում։ «Կոմիտեի անդամները նաև արտահայտվել են Թուրքիայի անմիջական մասնակցության մասին հակամարտությանը և կոչ արել նրան անհապաղ դադարեցնել դա»,- ասել է նա։ «Այս մարտական գործողություններն արագ վերաճում են լայնածավալ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ «այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |