ՊԲ․ Ադրբեջանցիները ևս 300 զոհ ունեն, կորցրել են 11 զրահատեխնիկա, 2-ական ԱԹՍ ու ուղղաթիռ![]() 6 հոկտեմբերի 2020 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ի առավոտվա տվյալներով ադրբեջանական զինված ուժերը 300 զոհ են տվել, կորցրել 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ տվյալները չեն ներառում հոկտեմբերի 6-ի մարտերում ադրբեջանցիների կորուստները։ Հովհաննիսյանը նշել է, որ Արցախում ընթացող մարտերը հոկտեմբերի 6-ի կեսօրից հետո բավականին ինտենսիվացել են, Պաշտպանության բանակն իրականացնում է «այլ տիպի զորաշարժեր , որոնց արդյունքները հետո կերևան»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն, որ ռազմական գործողություններն ընթանում են Իրանի սահմանին, ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ երկիրը չի սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով։ «Իրանը, ըստ էության, դիմում է նաև որոշակի այլ քայլերի, դրանք չեն սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով»,- հայտարարել է նա՝ չմանրամասնելով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |