ՌԴ և Իրանի ԱԳՆ․ ԼՂ հարցում դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի![]() 6 հոկտեմբերի 2020 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու իրանցի իր պաշտոնակից Մոհամադ Զարիֆը հեռախոսով խոսել են ու մատնանշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Սրիայից ու Լիբիայից զինյալների ներգրավման վտանգավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նախարարների՝ ԼՂ հակամարտության դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի, իսկ «դրա սկիզբը պետք է լինի կրակի դադարեցումը՝ առանց նախապայմանների»: Թեհրանը նաև հայտարարել է, որ մտահոգված է ԼՂ հակամարտության գոտի արտաքին միջամտության հնարավորությունից և հակամարտության՝ տարածաշրջանային պատերազմի վերաճելուց։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |