Քրդերը հերքում են հայերի օգտին կռվելու մեղադրանքները՝ իրենց խնդիրներն ունեն![]() 6 հոկտեմբերի 2020 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում Իրաքից և Սիրիայից վարձկաններ են կռվում հայկական բանակի կողմից, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին: «Սրանք բացարձակապես սխալ հայտարարություններ են, եթե նկատի ունեն քրդերին, ապա նրանք [առանց այդ էլ-խմբ․] ունեն իրենց սեփական խնդիրները, որպեսզի կռվեն նաև Հայաստանի կողմից»,- ասել է նա։ Ադրբեջանն իր հերթին մեղադրում է Հայաստանին՝ իբրև Սիրիայում և Իրաքում կռվող քրդերի, սիրիահայերի մարտերում ներգրավելու համար։ Ի տարբերություն հայկական կողմի հայտարարությունների՝ ադրբեջանական պնդումներն ապացույցներ չունեն։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։ Իսկ հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |