Արցախի նախագահի կոչը՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել

Արցախի նախագահի կոչը՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել

PanARMENIAN.Net - Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ այն առանձնահատկությամբ, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։

Այս մասին ասվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ։

Որպես իր անկախության համար պայքարող պետության նախագահ, Հարությունյանը կոչ է արել քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում և ստեղծել համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիա։

Նրա խոսքով՝ տեռորիստական ցանցի շարունակական սնուցումն ու կառավարումն իրականացնող Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար։

«Աշխարհի բոլոր պետություններն անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում»,- ասել է Հարությունյանը՝ նշելով, որ սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։

Իսկ հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---