ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը լրջորեն վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը18 փետրվարի 2009 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Այցով Վարշավայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի հետ: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովոսկին ասաց, որ լեհերը առանձահատուկ համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին, որի ներկայացուցիչները դարեր շարունակ ապրելով Լեհաստանում` իրենց նպաստն են բերել պետության զարգացմանը, եւ դրա վկայությունն է նաեւ Սեյմի ներկայիս գումարման կազմում երկու հայկական ծագումով պատգամավորների առկայությունը: Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների համագործակցությունը` այն համարելով երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման գրավականներից մեկը: Սեյմի նախագահը նշեց, որ Լեհաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը եւ այդ նպատակով կարեւորում է տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումը եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Նախարար Նալբանդյանը Սեյմի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի սանձազերծման փորձերի եւ ռազմատենչ քաղաքականության վրա, որոնք ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այլեւ լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵՄ «Արեւելյան գործընկերություն» առաջարկը, որի համահեղինակներից է Լեհաստանը, եւ այդ շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |