Զոհվել է Ապրիլյանին Թալիշի դիրքը պահած, «Մարտական խաչի» շքանշանակիր Արթուր Աղասյանը![]() 7 հոկտեմբերի 2020 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսած պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է նաև «Մարտական խաչի» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Գրիգորի Աղասյանը։ Նա ծնվել էր 1997 թվականին: «Մարտական խաչը» ստացել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ իր սխրագործությունների համար, երբ դեռ կրտսեր սերժանտ էր։ Նա մեկն էր ժամկետային այն հինգ զինծառայողից, որոնց վերադաս հրամանատարության կողմից շնորհվել էր լեյտենանտի սպայական կոչում: Աղասյանը դեռ այն ժամանակ PanARMENIAN.Net ին պատմել էր, թե ինչպես է Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում զինակից ընկերների հետ կանխել հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինների ներթափանցումն իր դիրք։ Զինծառայողն աչքի էր ընկել «ապրիլյան դիմակայության օրերին հակառակորդի հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |