Պուտին. ԼՂ-ում դեպքերը մեծ ողբերգություն են 7 հոկտեմբերի 2020 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է անվանել Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները՝ կոչ անելով դադարեցնել կրակը որքան հնարավոր է շուտ։ «Անշուշտ, սա մեծ ողբեգություն է, մարդիկ են զոհվում, մեծ կորուստներ կան երկու կողմից։ Հուսով ենք, որ հակամարտությունը շուտով կդադարեցվի։ Սակայն եթե այն վերջնականապես չսպառվի, դատելով ամենից, մինչ այդ դեռ շատ կա, ամեն դեպքում, մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը։ Դա պետք է անել որքան հնարավոր է շուտ»,-ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ում մոտ 2 մլն ադրբեջանցի է ապրում և 2 մլն-ից ավելի հայ։ «Մենք շատ ենք մտահոգված, քանի որ և Ադրբեջանը, և Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ մեզ համար ոչ օտար մարդիկ են ապրում»,- ասել է նա «Ռոսիա 24»-ին հարցազրույցում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |