Ռոհանի․ Չենք կարող թույլ տալ, որ մեր սահմանին արկեր հայտնվեն, իսկ տարածաշրջանում՝ ահաբեկիչներ 7 հոկտեմբերի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Իրանը չի կարող թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքով արկեր հայտնվեն իր սահմանին և որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` հակամարտության պատրվակով, հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Iran Press-ը։ Նա շեշտել է, որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն կա: «Կրակը, պատերազմն ու արյունահեղությունը լուծում չեն։ Մենք շատ ենք ցավում այս հակամարտության համար։ Չենք կարող թուլ տալ, որ արկերը հայտնվեն մեր սահմաններին, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` այս հակամարտության պատրվակով։ Ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գեներալ Հասան Սոլեյմանին, պարտված է տարածաշրջանում»,- ասել է Ռոհանին։ Իրանի նախագահի խոսքով՝ հակամարտությունը չի կարող վերաճել տարածաշրջանային պատերազմի։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ Իրանի ուղղությամբ: Հովհաննիսյանը նշել էր, որ այլընտրանք չունենալով, ադրբեջանական ստորաբաժանումները կարող են նահանջել կամ փախչել Իրանի տարածք։ Ըստ նրա՝ այդ ամենից խուսափելու համար իրանական կողմը պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |