ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

PanARMENIAN.Net - Մոսկվայում կստեղծվի հայկական կազմակերպությունների մշտական համակարգող խորհուրդ: Այդպիսի որոշում են կայացրել Մոսկվայի վեց կազմակերպությունների ղեկավարներ` իրենց ժողովի ընթացքում, որտեղ քննարկվել են վերջերս Ռուսաստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունները, ինչի արդյունքում տուժել են հայ համայնքների ներկայացուցիչներ: Համակարգող խորհրդում ընդգրկված են «Արարատ» մշակութալուսավորչական միությունը, «Հայկական ազգային միավորումը», «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը, Մոսկվայի հայկական համայնքը, Բաքվի փախստականների կոմիտեն - Մոսկվայի արվեստի հայկական ակումբը: Նորաստեղծ Խորհրդի առաջնահերթ խնդիրը կլինի հայկական կազմակերպությունների միջ- մշտական փոխգործակցության ապահովումը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---