Ավինյան․ Ամուր պահենք թիկունքը՝ հետևենք հակահամաճարակային կանոններին

Ավինյան․ Ամուր պահենք թիկունքը՝ հետևենք հակահամաճարակային կանոններին

PanARMENIAN.Net - Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ, ինչը շարունակվելու դեպքում լրջագույն խնդիրներ կստեղծի առողջապահական համակարգի համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոններն ու ամուր պահել թիկունքը։

«Առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը»,- գրել է նա։

Նշվում է, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման, քանի որ ունենալու ենք թե մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք։

«Մեր բժիշկներն արդեն քանի ամիս է՝ աշխատում են 24/7 ռեժիմով։ Եթե ցանկանում ենք, որ վիրավորված զինվորներն ու քաղաքացիները ստանան լավագույն բուժսպասարկում, կորոնավիրուսով վարակվածները ստանան պատշաճ ծառայություն, տնտեսությունը շարունակի գործել, ապա անհրաժեշտ է անել ամենը՝ չվարակվելու համար, այն է՝ հետևել սանիտարահամաճարակային բոլոր կանոններին»։

Նա հորդորել է շարունակել կրել դիմակ, պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը և զերծ մնալ անհարկի շփումներից:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---