Նախագիծ․ Անհուսալի ճանաչված վարկերի գծով տույժերն ու տուգանքները կարող են ներվել 7 հոկտեմբերի 2020 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նոր նախագծի, համաձայն որի՝ առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու, ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: ՀՀ հարկային օրենսգրքի 124-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերին և վարկային կազմակերպություններին՝ առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլև 91 և ավելի օր ժամկետանց վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները՝ պայմանով, որ ժամկետանց պետք է դարձած լինեն 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ: Առաջարկվել է կարգավորումները կիրառել ոչ միայն նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ներված տույժերի և տուգանքների, այլ նաև սահմանված ժամկետից առաջ ներված տույժերի և տուգանքների նկատմամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ |