Արբանյակը փաստում է՝ թուրքական F-16-երը եղել են Գյանջայի միջազգային օդանավակայանում![]() 7 հոկտեմբերի 2020 - 23:51 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ի դրությամբ Ադրբեջանի Գյանջա քաղաքի միջազգային օդանվակայանում, ամենայն հավանականությամբ, հենց Թուրքիայի զինված ուժերին պատկանող առնվազն 2 հատ F-16 կործանիչ կար՝ ենթադրաբար CN-235 տեսակի բեռնատար ինքնաթիռի կողքին։ Սա արձանագրել է NY Times-ի՝ բաց տվյալների վերլուծությամբ զբաղվող փորձագետ Քրիստիան Թրիբերթը։ Թուրքական F-16-երն Ադրբեջան են տարվել դեռ 2020-ի օգոստոսին կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանակում։ Փորձագետը Twitter-ում գրում է, որ արբանյակային լուսանկարներում երևացող ինքնաթիռները համեմատել են մի շարք, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերում առկա ինքնաթիռների հետ և պարզել, որ բնութագրերով դրանք ամենաշատը համընկնում են F-16-երի հետ։ Նա նաև նշում է, որ օդանավակայանում կանգնած է նաև ավելի մեծ ինքնաթիռ, որը, ըստ երևույթին, կրկին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից շահագործվող CASA / IPTN CN-235 տրանսպորտային ինքնաթիռն է։ Թրիբերթի խոսքով՝ սա կարող է վկայել ԼՂ շուրջ հայ-ադրբեջանական բախումներին Թուրքիայի առավել մեծ ներգրավվածության մասին, քան Ադրբեջանին սիրիացի վարձկաններով աջակցելը։ Հոկտեմբերի 4-ին Արցախը զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտներին։ Դրանից քիչ անց հայտարարվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |