«Մարտական ծառայության» մեդալ` Ստեփանակերտում հրթիռակոծությունից զոհված փրկարարին![]() 8 հոկտեմբերի 2020 - 00:01 AMT PanARMENIAN.Net - Արցախում հոկտեմբերի 2-ին ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հիվանդանոցում մահացել է: Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Նա վիրավորվել էր հոկտեմբերի 2-ի ցերեկը Ստեփանակերտ քաղաքի՝ արտակարգ իրավիճակների ծառայության շենքի հրթիռակոծությունից։ Աղաջանյանը ծնվել էր 1994-ին, Արցախի Խնածախ գյուղում: Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունից 10 մարդ էր վիրավորվել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ահազանգել էր, որ Ադրբեջանը սկսել է թիրախավորել ոչ միայն քաղաքացիական, այլև՝ մարդասիրական ծառայություն իրականացնող ենթակառուցվածքներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |