Հովհաննիսյան․ Թեժ մարտեր են, դաշնակիցները մեր կողքին չեն, քանի որ կարիքը չկա 8 հոկտեմբերի 2020 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ի ընթացքում սրցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ու հատկապես հարավային ուղղությամբ ընթացել են համառ և դժվարին մարտեր, զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց մարտերը շարունակվում են, ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններում հայկական ուժերը ջախջախիչ հարվածներ են հասցրել ադրբեջանական կողմին։ Ըստ նրա՝ նման մասշտաբի պատերազմում իրավիճակն անընդհատ փոխվում է, սակայն, քառակուսի մետրերով հաշված, քարտեզը մեծ փոփոխություն չի կրել։ Արձագանքելով պաշտպանության բանակում արտաքին հնարավոր օգնության մասին հարցին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ ԶՈւ-ն մարտական գործողությունները վարում ու հաղթում է՝ հենվելով միայն իր ուժերի, ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ «Կուզեի հատուկ շեշտել, որ 48 ժամում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զինվորագրվել են՝ նոր ստորաբաժանումներ կազմելով։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մեր կողքին մարտադաշտում չեն, որովհետև դրա կարիքը չունենք։ Մենք ինքնուրույն ենք վարում այդ գործողությունն ու տանում հաղթանակ»,-ասել է նա։ Անդրադառնալով հակառակորդի կորուստներին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ այդ տվյալներն այժմ լիրաժեքորեն ամփոփված չեն, սակայն հոկտեմբերի 7-ին մինչև կեսօրի դրությամբ՝ ամենահամեստ հաշվարկներով 260-280 զինծառայող ու ահաբեկիչ է կորցրել, 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել է, զգալի թվով զրահատեխնիկա էլ մնացել է հայկական ԶՈւ-ի ձեռքին։ Պատասխանելով ավելի վաղ Ադրբեջանին սահմանակից վրացական 2 գյուղում անօդաչու թռչող սարք խփվելու մասին PanARMENIAN.Net ի հարցին՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ պաշտոնական տեղեկություն հայկական կամ վրացական կողմից չկա՝ դրանց դեպի ՀՀ թռչելու մասին, սակայն որևէ բան չի բացառվում։ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ օրվա ընթացքում մի քանի անգամ Արցախի մի շարք քաղաքներ ադրբեջանցիները հրետակոծել են, կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |