Արցախում զոհվել է լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը

Արցախում զոհվել է լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Արցախում մարտերի ժամանակ զոհվել է ՀՅԴ-ական կամավոր, լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաջյանը։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։

Ըստ կայքի՝ նա հերոսաբար ընկել է հոկտեմբերի 6-ին՝ (Վարանգաթաղ-խմբ․) բարձունքի ազատագրման համար մղված մարտում։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոկտեմբերի 6-ի ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---