Հայաստանը դեռեւս շատ անելիք ունի եվրոպական կառույցներին ինտեգրվելու ճանապարհին18 փետրվարի 2009 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը դեռեւս շատ անելիք ունի եվրոպական կառույցներին ինտեգրվելու ճանապարհին, հատկապես ռացիոնալ կառավարման, կաշառակերության դեմ պայքարի, եւ անկախ դատական իշխանության ոլորտներում: Եվրահանձնաժողովը առաջիկայում մտադիր է խորհրդակցական խումբ գործուղել Երեւան բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի ղեկավարությանը օգնելու նպատակով: Այդ բարեփոխումները մեծապես կարեւորվում են Հայաստանի համար եւ կնպաստեն ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների զարգացմանը»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքերով, «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն ակտիվացնել համատեղ աշխատանքը, մասնավորապես, եվրոպական չափանիշներին համապատասխանող իրավական նորմերի եւ տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարական կառույցների ամրապնդման ոլորտում Հայաստանի ջանքերի առումով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |