ՀՀ ԱԱԾ տնօրենը պաշտոնանկ է արվել

ՀՀ ԱԱԾ տնօրենը պաշտոնանկ է արվել

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է աշխատանքից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։

Նրա մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միքայել Համբարձումյանը։

Քյարամյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020-ի հունիսի սկզբին։ Նա մայիսի 5-ին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի՝ հատուկ իր համար բացված պաշտոնում մի քանի ժամ անցկացնելուց հետո։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---