«1000 դրամի» հիմնադրամին 11 օրում $1․5 մլն է փոխանցվել![]() 8 հոկտեմբերի 2020 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից ի վեր «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» («1000 դրամի» հիմնադրամ) կատարվել է մոտ $1 մլն 600 հազարի նվիրատվություն։ Այս օրերին 4269 նվիրաբերություն է արվել 53 երկրից։ Իր հերթին, «ԴԱՐ» տարածաշրջանային և մրցունակության հիմնադրամը 5 ամիս նվիրաբերելու է 10-ական մլն դրամ (ընդհանուր` 50 մլն): Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |