Դատախազություն. Զորահավաքից հրաժարվելը դասալքություն է և ենթադրում է քրպատասխանատվություն

Դատախազություն. Զորահավաքից հրաժարվելը դասալքություն է և ենթադրում է քրպատասխանատվություն

PanARMENIAN.Net - Զորահավաքային ծառայությունից խուսափելն օրենքով համարվում է դասալքություն և նախատեսում է նույն պատիժը, ինչ պարտադիր զինծառայությունից խուսափելը։ Այս մասին հիշեցրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Զինծառայությունից խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, նույն նպատակով ծառայության չներկայանալը ռազմական դրության ժամանակ պատժվում են 6-12 տարվա ազատազրկմամբ։

Իսկ զինծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը ռազմական դրության ժամանակ պատժվում է 5-10 տարվա ազատազրկմամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---