ԱԺ փոխնախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավիճակն Արցախում![]() 8 հոկտեմբերի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխխոսնակը։ «Արձանագրեցինք հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսակետից: Կարևորելով Ռուսաստանի դերակատարումը` թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, և թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատար, հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները և ղեկավարների սերտ շփումները` պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել»,- նշել է Սիմոնյանը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, ողբերգություն է։ Նա ասել էր նաև, որ ՌԴ-ն պատրաստ է կատարել ՀԱՊԿ գծով իր պարտավորությունները ՀՀ հանդեպ։ Կրեմլից պարզաբանել էին, որ ՀԱՊԿ շրջանակում ՌԴ պարտավորությունները ԼՂ-ի վրա չեն տարածվում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |