«Գալաքսին» 40 մլն դրամ կփոխանցի «1000 դրամի» հիմնադրամին![]() 8 հոկտեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» («1000 դրամի») հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։ Ընկերությունները սոցհարթակների իրենց էջերում նշում են, որ այս օրերին իրենց ամենօրյա աշխատանքով մասնակցում են բանակի տեխնիկական սպասարկմանը, տրանսպորտային ու պարենային միջոցների տրամադրմանը, արցախցի մեր հայրենակիցների հյուրընկալմանը։ Իսկ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հանգանակության համար խմբի աշխատակիցները հավաքել են մոտ 20 միլիոն դրամ։ Հիմնադիրները կրկնապատկել են հավաքված գումարը։ Այսպիսով 40 միլիոն դրամը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանները, ի հավելումն այլ ծրագրերի, արդեն իսկ 50 միլիոն դրամ էին փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |