Ադրբեջանական 13 ալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել

Ադրբեջանական 13 ալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել

PanARMENIAN.Net - Armenian Social Media Army-ի թիմը գործընկերների աջակցությամբ ադրբեջանական 13 հեռուստաալիքով կարողացել են հեռարձակել հայկական տեսանյութ, որտեղ ներկայացվում է առաջնագծում իրական իրավիճակը։

Ռուսերեն լեզվով և ադրբեջաներեն ենթագրերով տեսանյութում հայկական Զինված ուժերի առաջխաղացման, Ադրբեջանի ղեկավարության տարածած ապատեղեկատվությունների մասին է խոսվում։

Այն ադրբեջանական ալիքներում ցուցադրվել է մոտ 10 րոպե շարունակ, ապա ադրբեջանցիներն անջատել են տեսանյութի հեռարձակումը։

Տեսանյութը հեռարձակվել է CANLI, arb24, arb, Gunasarb, Ganli, CBC, itv, CBCsport, DUNYATV, MadaniyyatTV, IDMANTV, XAZAR, ATV ալիքներով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---