ԱՆ-ն զգոնության կոչ է անում՝ Covid-19-ը չի նահանջել![]() 8 հոկտեմբերի 2020 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում Covid-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և խլում կյանքեր: Նշվում է, որ անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: «Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական, պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ և ամուր կպահի մեր թիկունքը»,-ասվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 8-ի տվյալներով ՀՀ-ում կորոնավիրուսից մահերը գերազանցել են 1000-ը (1004), ևս 718 նոր դեպք կա։ Կորոնավիրուսի դեպքերը հասել են 54,473-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,312 է, փաստացի բուժվողներինը՝ 7855։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |