Տոնոյանը` Վրաստանի դեսպանին. ԼՂ-ում իրադրության սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ տարածաշրջանում![]() 8 հոկտեմբերի 2020 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է երկրում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, հատնում են ՊՆ-ից։ ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Դեսպանի խնդրանքով Տոնոյանը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման մասին: Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ադրբեջանի հետ սահմանակից վրացական 2 գյուղում անօդաչու թռչող սարքեր էին խոցվել։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չէր բացառել, որ դրանք Վրաստանի տարածքով փորձել են ՀՀ մուտք գործել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |