Պատերազմի հետևանքով քաղաքացիական 22 զոհ ու 95 վիրավոր կա

Պատերազմի հետևանքով քաղաքացիական  22 զոհ ու 95 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ու ՀՀ-ում ընդհանուր առմամբ զոհվել է 22 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 95, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ միայն ԱՀ-ում 20 զոհ կա, որոնցից 12-ը՝ տղամարդ, 8-ը՝ կին։

Հայաստանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2 զոհ կա։

Վնասվել է մոտ 5800 շենք ու շինություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---