Հայտնի է Սբ Ղազանչեցոնցում վիրավորված 2-րդ լրագրողի անունը 8 հոկտեմբերի 2020 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա երկրորդ հարվածի հետևանքով վիրավորված երեք լրագրողից մեկը Լևոն Սմբատի Արզանովն է, որը ներկայացնում է «Oֆիցերի Ռոսիի» հարթակը և Ռուսաստանի ԶՈւ «Կռասնայա Զվեդա» թերթը։ Ըստ Wargonzo տելեգրամյան ալիքի՝ նա պահեստազորի փոխգնդապետ է, մասնագիտացած Չեչնիայի, Աբխազիայի, Ուկրաինայի, Սիրիայի հակամարտությունների ոլորտում։ Նույն միջադեպում ծանր վիրավորվել էր նաև ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնոկը։ Երրորդ վիրավոր լրագրողի ինքնության մասին առայժմ տվյալներ չկան։ Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ կրկին հարվածել է Շուշիի Սբ Ղազանչեցոց գլխավոր եկեղեցուն՝ պատճառելով ավերածություններ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |