ԱԱԾ-ն մանրամասնել է առաջնագծում «Նիկոլը հողերը ծախել է» լուրի տարածման դեպքը![]() 8 հոկտեմբերի 2020 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ՊԲ մարտական դիրքում ծառայող, կապի դասակի հրամանատարի տեղակալ, ոմն Ն. Մ․՝ նույն դիրքի ավագի հետ համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ պայմանավորվածությունների մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և մարտական խնդիր կատարելն իմաստազուրկ է: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։ Ըստ կառույցի՝ արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, նրանց մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, և ոմանք՝ տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը և հրաժարվել կատարել իրենց զինվորական պարտականությունները: Ն․Մ․-ն ձերբակալվել է։ Նշվում է, որ թշնամու կողմն անցնելն օրենքով դրսևորվում է նաև ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչերով։ Այս հանցագործության համար նախատեսված է 10-15 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնագծում դավաճանության դեպքի մասին գրառում էր կատարել՝ նշելով, որ «Նիկոլը հողերը ծախել է» ասող անձը Ստեփանակերտի բնակիչ է և ձերբակալված է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |