Հովհաննիսյան․ ՊԲ-ն չի թիրախավորի Ադրբեջանում մշակութային որևէ կոթող 8 հոկտեմբերի 2020 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը չի պատրաստվում թիրախավորել Ադրբեջանում որևէ մշակութային օբյեկտ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածին պատասխան տալու մասին հարցին։ «Նման քայլերն առաջին իսկ օրվանից եղել են ռազմաճակատի անհաջողությունների ֆոնին, մյուս կողմից՝ դարեր շարունակ մենք տեսել ու համոզվել ենք, որ մեր սրբավայրերը միշտ թիրախավորվել են՝ անկախ նրանից որտեղ են գտնվում»,-ասել է նա՝ հավելելով նաև, որ դա նաև պլանավորված հարված էր։ Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հարվածել է Սբ Ամենափրկիչին՝ եկեղեցուն ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |