Ամերիկահայերը Վաշինգտոնում ցույցով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են պահանջելու

Ամերիկահայերը Վաշինգտոնում ցույցով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են պահանջելու

PanARMENIAN.Net - Հարյուրավոր ամերիկահայեր հավաքվելու են Վեսթվուդում` ԼՂ հակամարտության վրա ուշադրություն հրավիրելու նպատակով ցույց անցկացնելու, որին հաջորդելու են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավելի ընդլայնված բողոքի ակցիաները։

Fox LA-ի փոխանցմամբ՝ այն կազմակերպել է հայկական երիտասարդական ֆեդերացիան: Ցուցարարները պահանջելու են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:

Ավելի վաղ հայերը Լոս Անջելեոսում ավտոմեքենաներով փակել էին 101-րդ մայրուղին՝ բողոքելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ։ Պահանջներից էր նաև, որ ամերիկյան լրատվամիջոցները մեկնաբանեն Արցախյան պատերազմը։

Դոնալդ Բուշ անուն ամերիկացին նույնպես մեկնել է Վաշինգտոն, նա ասել է, որ հայկական հարցն ունի միջազգային պատասխան, մինչդեռ ամերիկյան կառավարությունը լռում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---