Բասկոնիայի խորհրդարանը արցախցիների կամքի ազատ արտահայտնման իրավունքի մասին հայտարարություն է ընդունել 8 հոկտեմբերի 2020 - 22:45 AMT PanARMENIAN.Net - Բասկոնիայի խորհրդարանը դեկլարացիա է ընդունել, որով սատարել է Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքին և մերժել է բռնությունը։ Բասկոնիան Իսպանիայի կազմում ինքնավար համայնք է։ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը փոխանցում է՝ հայտարարության մեջ նշվում է, որ Արցախյան «խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա»: 2014-ին Բասկոնիայի խորհրդարանն ընդունել է բանաձև Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքն այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է։ Բասկերի խորհրդարանը դապատարտել է նաև Հայոց ցեղասպանությունը և այն ճանաչելու կոչ արել Թուրքիային։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |