ՌԴ ԱԳՆ․ Երևանն ու Բաքուն հաստատել են Մոսկվայում խորհրդակցություններին մասնակցությունը![]() 9 հոկտեմբերի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են (գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով-խմբ․) Մոսկվայի հրավիրած խորհրդակցություններին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի ԱԳ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ ներկայումս ակտիվ պատրաստական աշխատանքներ են տարվում։ Իր հերթին, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ օրվա երկրորդ կեսին նախատեսվում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա: «Մանրամասները նոր ենք ճշտում: Ես կարող եմ հաստատել, որ, այո, նա կժամանի օրվա երկրորդ կեսին և կլինեն խորհրդակցություններ»,- ասել է նա: Հոկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով, ինչպես նաև կողմերի արտգործնախարարներին հրավիրել ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |