Սբ Ղազանչեցոցում ծանր վիրավորված ռուս լրագրողին Արցախից տեղափոխում են ՀՀ 9 հոկտեմբերի 2020 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա երկրորդ հարվածի հետևանքով ծանր վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկն Արցախից տեղափոխվում է Երևան։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ավելի վաղ նրա տեղափոխման մասին հայտնել էր Wargonzo տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ հարթակի տեղեկություններով՝ Կոտենոկն արհեստական կոմայում է։ Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի Սբ Ղազանչեցոց գլխավոր եկեղեցուն՝ պատճառելով ավերածություններ։ Երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցու ներսում եղել են լրագրողներ, որոնցից երեքը վիրավորվել է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |