Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը 9 հոկտեմբերի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ Նիստին ներկա են ԵԱՏՄ երկրների վարչապետերը՝ բացառությամբ Ղրղզստանի ներկայացուցչի։ Ղրղզստանում հոկտեմբերի 4-ի խորհրադարանական ընտրություններից հետո զանգվածային ցույցեր են սկսվել։ Ղրղզստանի մայրաքաղաքում ցուցարարները գրոհել են «Սպիտակ տունը» (խորհրդարանի և նախագահի վարչակազմի շենքը): Դրանից հետո Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել։ Ավելի ուշ վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Վարչապետ Փաշինյանը ողջունել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին ու շնորհակալություն հայտնել ՀՀ-ում նիստին մասնակցության համար և նշել, որ Հայաստանի համար դա շատ գնահատելի է։ «Այսօրվա նիստը Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում է ընթանում։ 2 շաբաթ է՝ ինչ չեն դադարում մարտերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով։ ԼՂ և ՀՀ քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության օբյեկտները և ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակի տակ։ Բազմաթիվ զոհվածներ ու վիրավորներ կան, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ հայ ժողովուրդը պատրաստակամ է պաշտպանել իր ազատությունն ու ինքնիշխանությունը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը ՀՀ-ում ավելի վաղ պլանավորված միջոցառում էր։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |